Առողջապահության լրատու 14-15.2012
Դեղորայքի կողմնակի ազդեցությունները
![Դեղորայքի կողմնակի ազդեցությունները Դեղորայքի կողմնակի ազդեցությունները](up/article/big/file_24975_9117076.jpg)
Մենք բոլորս ապրում ենք «դեղամիջոցների աշխարհում»: Արտադրողները ամեն տարի շուկա են իջեցնում անընդհատ նոր անվանումներով դեղամիջոցներ և դրա շնորհիվ շատ հիվանդություններ այլևս անբուժելիների շարքին չեն դասվում:
Բայց ամեն մի մեդալ իր հակառակ կողմն ունի: Քանի որ բացառապես ընտրյալների շարքին դասվող դեղորայքը կատարելություն է,«կախարդական գնդակ», ճիշտ նշանառության տակ է առնում հիվանդ տեղը և չի վնասում առողջ հյուսվածքները: Իրական կյանքում դեղորայքների մեծ մասը «մանրագնդակային կրակոց» են, որոնք «խփում են» ավելի մեծ մակերեսների:
Պլանավորված վնաս
Դեղորայքի չյուրացման տարբեր դրսևորումներ նկարագրվել են դեռ XX դարի սկզբին: 1901թ-ին պրակտիկայում ներդրվեց «դեղորայքային հիվանդություն» տերմինը, որը միավորում էր դեղամիջոցի բոլոր հնարավոր կողմնակի ազդեցությունները: Այժմ այն անվանում են «դեղորայքի կողմնակի ազդեցություն»(ԴԿԱ):
Սովորաբար ԴԿԱ-ն լավ հայտնի է լինում արդեն դեղամիջոցն արտադրելիս և դրանք գրվում են հրահանգի մեջ, սակայն փորձարարությունների և օգտագործման նախնական փորձերի ժամանակ մարդու օրգանիզմի վրա պատրաստուկի բոլոր ազդեցությունները, առանց բացառության, հաշվի առնել հնարավոր չէ: Օրինակ, ստրեպտոմիցինի օթոտոքսիկ (լսողության վրա ազդող) ազդեցությունը հայտնաբերվել է կլինիկայում հիվանդներին բուժելիս, իսկ կենդանիների վրա այդ հատկության ազդեցությունը որոշված չէ: Ըստ ժամանակակից սահմանումների, բժշկական պրակտիկայում ներդրվող դեղորայքը 5 տարվա ընթացքում նոր է համարվում և դրանց օգտագործման ժամանակ բժիշկը հատկապես ուշադիր է լինում տվյալ հիվանդների հանդեպ:
Կողմնակի ազդեցությունների մեծ մասը թույլ արտահայտված է լինում և վերանում է դեղորայքի ընդունումը դադարեցնելուց կամ չափաքանակը նվազեցնելուց հետո, սակայն կան այնպիսիք, որոնք կարող են էական վնաս հասցնել:
Կողմնակի ազդեցությունները կարող են լինել ուղղակի (օրինակ, լորձաթաղանթի գրգռում) կամ կողմնակի (օրինակ, վիտամինների անբավարարություն հակաբիոտիկներով մարդու բնական միկրոֆլորայի ընկճման դեպքում): Նման արդյունքներ կարող են առաջանալ ցանկացած դեղամիջոց ընդունելիս:
Օրգան-թիրախներ
Երբ դեղորայքը ընդունվում է բերանով, դրա ազդեցությունն առաջինը լինում է ստամոքս-աղիքային ուղու վրա: Նման դեպքերում կողմնակի ազդեցություններ կարող են լինել ատամների էմալի քայքայումը, ստոմատիտը, ստամոքս-աղիքային ուղու խանգարումները` լորձաթաղանթի գրգռում, սրտխառնոց, որովայնի փքվածություն, ախորժակի կորուստ, փորկապություն կամ լուծ, մարսողության խանգարում և այլն:
Որոշ դեղամիջոցներ կարող են խթանել աղաթթվի արտազատումը, դանդաղեցնել պաշտպանիչ լորձի արտադրությունը կամ ստամոքսի լորձաթաղանթի բնական վերականգնման պրոցեսը, որը նախադրյալներ է ստեղծում խոցերի ձևավորման առումով: Նման ազդեցություն ունեն կորտիկոստերոիդները, անալգետիկները, արտահայտված հակաբորբոքային, ցավազրկող, ջերմիջեցնող (ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցներ) պատրաստուկները, կոֆեինը և այլք:
Դեղորայքից համեմատաբար հաճախ տուժում է լյարդը: Հենց նա է իր վրա ընդունում առաջին հարվածը և հատկապես լյարդում է կուտակվում և կենսաձևափոխման ենթարկվում դեղամիջոցների մեծ մասը: Լյարդի համար բարդություններ են առաջացնում այն պատրաստուկները, որոնք պարունակում են մկնդեղ, սնդիկ, ինչպես նաև որոշ հակաբիոտիկներ և այլն:
Երիկամները նույնպես ենթարկվում են դեղորայքային անցանկալի ազդեցության: Երիկամների միջոցով են օրգանիզմից դուրս գալիս դեղպատրաստուկների շատ տարրեր` չփոփոխված կամ որոշ փոփոխություններից հետո: Երիկամներում նման նյութերի կուտակումը հիմք է ծառայում այդ օրգանի վրա թունավոր ազդեցության առումով: Այդպիսի ազդեցություն ունեն որոշ հակաբիոտիկներ, սուլֆանիլամիդներ, անոթանեղացնող պատրաստուկներ:
Դեղորայքի կողմնակի ազդեցությունները կարող են դրսևորվել նաև նյարդային համակարգի որոշ գործառույթների խանգարման հետևանքով: Նյարդային բջիջները հատկապես զգայուն են քիմիական նյութերի հանդեպ, այդ պատճառով էլ դեղորայքը, որը թափանցում է կենտրոնական նյարդային համակարգը արյունից առանձնացնող պատնեշի միջով, կարող է գլխացավ, գլխապտույտ, արգելակում, աշխատունակության խանգարում առաջացնել: Որոշ պատրաստուկների երկարատև օգտագործումը կարող է առավել լուրջ բարդությունների պատճառ դառնալ: Օրինակ, պատրաստուկները, որոնք արգելակող ազդեցություն ունեն կենտրոնական նյարդային համակարգի վրա (նեյրոլեպտիկներ), կարող են դեպրեսիայի և պարկինսոնիզմի զարգացման պատճառ դառնալ, իսկ վախն ու լարվածությունը վերացնող դեղամիջոցները (տրանկվիլիզատորներ) ազդում են շարժումների վրա, գրգռող դեղամիջոցները` երկարատև անքնություն առաջացնել և այլն:
Նվազեցնել ռիսկը
Շատ կողմնակի ազդեցություններ առաջանում են դեղորայքի օգտագործման հրահանգները խախտելիս:
Գերդեղաչափը լուրջ խնդիր է, հատկապես այնպիսի դեղամիջոցների ընդունման դեպքում, որոնց առավելագույն յուրացվող չափաքանակը, ոչ այնքան, բայց բարձր է թերապևտիկից: Գերդեղաչափի ռիսկը հաճախ այն պատճառն է, ըստ որի, բժիշկները նախապատվությունը տալիս են մեկ այլ դեղպատրաստուկի, եթե երկուսի արդյունավետության շեմը մոտիկ է, բայց նրանցից մեկն առավել անվտանգ է պատահական կամ մտածված գերդեղաչափի դեպքում:
Կողմնակի արդյունքի զարգացման արագությունը կախված է պատրաստուկի ներընդունման եղանակից` ապլիկացիան և ինհալացիան առավել արագ ռեակցիա են առաջացնում առավել հազվադեպ վտանգավոր վիճակներով, իսկ ներարկումները` ավելի դանդաղ, բայց առավել անբարենպաստ:
Կարևոր դեր է խաղում նաև օգտագործվող սնունդը, քանի որ այն ազդում է դեղամիջոցի յուրացման արագության վրա, դանդաղեցում կամ ավելացնում է այն: Սննդային նյութերը կարող են դեղամիջոցի հետ փոխազդեցության մեջ մտնել և ավելացնել դրանց բացասական ազդեցությունը: Օրինակ, պանիրը կենսաբանական ակտիվ նյութեր է պարունակում` տիրամին, հիստամին, և համանման ազդեցության դեղամիջոց ընդունելիս կողմնակի արդյունքներ են առաջանում:
Բացի դրանից, որոշ դեղամիջոցներ (հակաբիոտիկներ) արգելակում են օրգանիզմին անհրաժեշտ նյութերի յուրացումը, օրինակ, B խմբի վիտամինների, քանի որ ընկճում են աղիների բնական միկրոֆլորան: Իսկ աղիներում սննդի առկայությունը թուլացնում է սուլֆանիլամիդների հակամանրէային ազդեցությունը:
Բուժման ժամանակ պետք է հրաժարվել ալկոհոլ պարունակող ըմպելիքներից, քանի որ էթիլ սպիրտը, որը լուծիչի դեր է կատարում, ուժեղացնում է որոշ դեղամիջոցների յուրացումը, իսկ ըմպելիքների մեջ պարունակվող խառնուրդները (օրինակ, գինու մեջ) կարող են ալերգիա հրահրել:
Անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն, որ մի քանի պատրաստուկների միաժամանակյա ընդունման դեպքում փոխազդեցություն է տեղի ունենում, որի դեպքում կարող են բարձրալերգեն համալիրներ առաջանալ: Որոշ պատրաստուկներ ընկճում են ֆերմենտները, որով էլ արգելակում են մյուս դեղամիջոցների յուրացումն ու օրգանիզմից դուրս գալը, այդպիսով նպաստելով թունավոր և ալերգիկ ռեակցիաների ռեակցիաների զարգացմանը: Դեղորայք ընդունելիս հարկ է հիշել սա: Բայց, նույնիսկ, եթե ամեն ինչ ճիշտ է կատարվել, իսկ խնդիրներ առաջացել են, անպայման պետք է դիմել բժշկի: Նա կարող է նվազեցնել դեղչափաքանակը, փոխել ընդունման հաճախականությունը կամ այն փոխարինել այլ դեղամիջոցով: Այս ամենը կողմնակի արդյունքները նվազագույնի կհասցնի:
Ի դեպ
Կողմնակի ազդեցությունների 70%-ը ալերգիկ ռեակցիաներ է հրահրում: Դրանք կարող են դրսևորվել անաֆիլակտիկ շոկով, տենդով, մաշկի, լորձաթաղանթի, ներքին օրգանների, շնչառական և նյարդային համակարգերի ախտահարումով, արյան կազմի փոփոխությամբ: Ալերգիա առաջացնող առավել ուժեղ նյութեր են պենիցիլինային հակաբիոտիկները, սուլֆանիլամիդները, տեղային անզգայացնող դեղամիջոցները, պատվաստանյութերը, անալգետիկները: Դրա հետ մեկտեղ, 50% դեպքերում հնարավոր է ԴԿԱ կանխարգելում, քանի որ դրանք կապված են չարդարացված գերդեղաչափաքանակի հետ և նշանակված են լինում առանց հաշվի առնելու հիվանդի անհատական առանձնահատկությունները:
Այս ամենից խուսափելու համար հանձնարարվում է.
-
դեղորայք ընդունել բժշկի նշանակմամբ,
-
պահպանել տարբեր դեղամիջոցներ ընդունելու միջև եղած ընդմիջումները,
-
ուշադիր կարդալ դեղամիջոցների հրահանգը, որտեղ գրված է անթույլատրելի դեղորայքային համատեղ օգտագործման մասին,
-
երբեք չբարձրացնել նշանակված դեղամիջոցի չափաքանակը,
-
հիշել, որքան բարձր է չափաքանակը, այնքան մեծ է բարդությունների հավանականությունը:
-
եթե խախտվել է դեղորայքի ընդունման ժամանակը, երբեք հաջորդ անգամ կրկնակի չափաքանակ չընդունել:
Կարևոր է
Դեղամիջոցների կողմնակի ազդեցությունները տարբերվում են բազմակերպությամբ.
-
կարող է բարձրանալ ուռուցքային հիվանդությունների առաջացման ռիսկը օրգանիզմի բջիջներում տարբեր մուտացիաների հետևանքով,
-
կարող է վտանգավոր անդրադառնալ պտղի զարգացման վրա, պատճառ դառնալով բնածին արատի, նույնիսկ պտղի ներարգանդային մահվան:
-
կարող է նյութափոխանակության կայուն փոփոխություն զարգանալ, դրսևորվելով դեղորայքային կախվածությամբ, երբ դեղամիջոցի ընդունումը կտրուկ դադարեցնելիս աբստինենցիա է զարգանում (կորտիկոստերոիդներ, տրանկվիլիզատորներ և այլն):
-
կարող է իմունանբավարարություն զարգանալ իմունիտետի վրա դեղորայքի բացասական ազդեցության հետևանքով:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Մենք` բոլորս, հաշվետու ենք ժողովրդին Մենք` բոլորս, հաշվետու ենք ժողովրդին](up/article/small/file_24959_9498486.jpg)
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն իր պաշտոնավարման 100-րդ օրվա առթիվ հրավիրված ասուլիսում անդրադարձավ այն առանցքային հարցերին, որոնք այսօր մտահոգում են և´ ազգաբնակչությանը, և´ պետության ղեկավարին, և´ համակարգի աշխատողներին...
![](images/calendar.png)
![Արժանի գնահատական. Յուրի Թունյան Արժանի գնահատական. Յուրի Թունյան](up/article/small/file_24961_4422090.jpg)
ՀՀ անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառներում ունեցած մեծ վաստակի, երկարամյա և արդյունավետ գիտա-մանկավարժական գործունեության համար...
![](images/calendar.png)
ՀՀ ԱՆ Դ. Դումանյանը պաշտոնավարման սկզբից ի վեր իր գլխավոր խնդիրներից մեկը համարում է մարզերի համաչափ զարգացմանը հնարավորինս նպաստելը...
![](images/calendar.png)
Այսօր Տեղեկատվության ազատության միջազգային օրվան նվիրված ամենամյա 10-րդ մրցանակաբաշխության ժամանակ ՀՀ առողջապահության նախարարությունը, որպես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառած պետական...
![](images/calendar.png)
Նախկին 8-րդ կլինիկական հիվանդանոցի աչքի բաժանմունքը, որը հետագայում վերաճեց «Քանաքեռ-Զեյթուն» բկ ակնաբուժական կլինիկայի, սկզբնավորման օրվանից մինչև օրս, հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքներին, եղել և մնում է առաջատար այն...
![](images/calendar.png)
![Սեզոնային միոզիտ Սեզոնային միոզիտ](up/article/small/file_24968_1119889.jpg)
Պարանոցի ջղակծկումների պատճառ կարող են լինել ինֆեկցիաները, միջանցուկ քամին ու վնասվածքները: Յուրաքանչյուր մարդ, թեկուզ կյանքում մի անգամ, պարանոցի միոզիտ ունեցել է...
![](images/calendar.png)
![Մանկական մահացությունն աշխարհում նվազում է Մանկական մահացությունն աշխարհում նվազում է](up/article/small/file_24973_4879040.jpg)
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, Համաշխարհային բանկն ու ՄԱԿ-ի ազգաբնակչության բաժինը զեկույց են նախապատրաստել, համաձայն որի, աշխարհում, վերջին երկու...
![](images/calendar.png)
![«Դեպրեսիա. գլոբալ ճգնաժամ» «Դեպրեսիա. գլոբալ ճգնաժամ»](up/article/small/file_24974_2988088.jpeg)
XXI դարը մենք թևակոխեցինք համաշխարհային կատակլիզմերի, ազգային հակամարտությունների, տարածաշրջանային պատերազմների, ֆինանսական ճգնաժամի և էլի բազմապիսի ալեբախումների պայմաններում...
![](images/calendar.png)
![Հիշատակի խոսք. պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյան Հիշատակի խոսք. պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյան](up/article/small/file_24977_8283947.jpg)
Սեպտեմբերի 27-ին 74 տարեկանում մահացավ հայտնի վնասվածքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյանը...
![](images/calendar.png)
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր պետական առողջապահական գործակալության մարզային կառույցների ղեկավարներին խիստ հանձնարարեց ամենօրյա հսկողություն իրականացնել մարզերում պետական պատվերով հիվանդանոցային բուժօգնության և սպասարկման նկատմամբ...
![](images/calendar.png)
![Քննարկվեց ՀԲ երրորդ վարկային ծրագիրը Քննարկվեց ՀԲ երրորդ վարկային ծրագիրը](up/article/small/file_24995_4326388.jpg)
ՀՀ ԱՆ Դ. Դումանյանը երեկ երեկոյան ընդունեց Համաշխարհային բանկի Հայաստանում «Առողջապահության համակարգի արդիականացում» երրորդ վարկային ծրագրի և լրացուցիչ ֆինանսվորման...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն